211652_close_icon
views-count53778 դիտում article-date 18:40 10-06-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 07-երը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գեղամ Ա.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և Զոլաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Երվանդ Մ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղամ Ա.-ն և նրա ուղևորներ, Ծովինար գյուղի բնակիչներ, 30-ամյա Դավիթ Օ.-ն, 24-ամյա Լիլիթ Օ.-ն, 31-ամյա Հակոբ Ա.-ն և Երվանդ Մ.-ն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր