211652_close_icon
views-count898 դիտում article-date 17:48 10-06-2020

Խրիստո Ստոիչկով. Մեսին արդեն լեգենդ է

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը անդրադարձել է Լիոնել Մեսիին Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին: «Մեսին արդեն լեգենդ է, շատ բարդ է նրան համեմատել ինչ-որ մեկի հետ: Ոչ ոչ այնքան տիտղոս չի նվաճել, որքան՝ Լեոն: Վեց «Ոսկե գնդակ», վեց «Ոսկե խաղակոշիկ», 2014թ. աշխարհի առաջնության լավագույն խաղացող: Արգենտինացիների շարքում քչերը կան, որոնք դարձել են աշխարհի առաջնության լավագույն խաղացող: Քեմպեսն էր 1978-ին, Մարադոնան՝ 1986-ին և Լիոնելը՝ 2014-ին: Մեսիի չափ ոչ-ոք չի նվաճի: Արգենտինացիները անընդհատ նրան համեմատում են ինչ-որ մեկի հետ, բայց տարբեր դարաշրջանները չի կարելի է համեմատել», ասել է Ստոիչկովը:

Նմանատիպ նյութեր