211652_close_icon
views-count2152 դիտում article-date 23:28 10-06-2020

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին. 25 միլիոն ԱՄՆ դոլար Ինեկոբանկին՝ տեղական ընկերությունների վարկավորման նպատակով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր՝ Ինեկոբանկին, որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունից: «Ինեկոբանկը լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցները այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանը: Բիզնեսներին ֆինանսական աջակցություն և անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար», ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Շուրջ 25 տարի է, ինչ Ինեկոբանկը ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր՝ ՓՄՁ հաճախորդների կողքին, և օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին` առկա դժվարություններին դիմակայելու և ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, և դա մեկ անգամ ևս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերներոջ հետ համագործակցության շնորհիվ», ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը: Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում: ՎԶԵԲ-ը հանձնառու է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության Ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն:

Նմանատիպ նյութեր