211652_close_icon
views-count672 դիտում article-date 17:02 10-06-2020

«Պեկին-2022»-ի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովը և մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել են << Պեկին – 2022 > կազմկոմիտեի անդամների հետ։ Նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Օլիմպիական ավանը, սահնակային սպորտի, բոբսլեյի և լեռնադահուկային սպորտի ազգային կենտրոնը պատրաստ կլինի տարեվերջին։ Ընդհանուր առմամբ բարձր գնահատական է տրվել ձմեռային 24 –րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչների աշխատանքին։ Վերջին ամիսներին Չինաստանը հայտնվել էր բարդ իրավիճակում։ Այժմ զգալի բարելավում կա երկրում և կազմկոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքի։ Ասվել է , որ կորոնավիրուսի խնդիրների լուծման համար ավելի կամրապնդվեն կապերն ու համագործակցությունը ՄՕԿ – ի շահառուների հետ: Շարունակական և մանրակրկիտ դիտարկում կանցկացվի, վերլուծության կենթարկվեն ռազմավարական ծրագրերը, ընդհանուր վիճակի կայունացման և խաղերի ընթացքում հնարավոր ռիսկերի արագ արձագանքման համար: Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում նախատեսված են 2022թ․ փետրվարի 4 – 20 –ը։

Նմանատիպ նյութեր