211652_close_icon
views-count1453 դիտում article-date 15:26 10-06-2020

Պրահայում ավտովթարից 27-ամյա հայ է մահացել

Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։ Այս մասին տեղեկացնում է Չեխիայի հայկական orer.eu կայքը։ «Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի արդյունքում նա մահացել էր, ևս 2 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ստեղծված իրավիճակից ելնելով, Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ է աջակցություն»,- գրում է orer.eu-ն։ Պրահայում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել վթարից զոհված Արմեն Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Նմանատիպ նյութեր