211652_close_icon
views-count866 դիտում article-date 15:04 10-06-2020

ՀՀ նախագահը դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահագն Թորոսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-67 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վահագն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահ հրամանագրում։

Նմանատիպ նյութեր