1021 դիտում
13:16 10-06-2020
ՏԿԵ փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով և արդեն առողջացել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի:
«[url=https://armenpress.am/arm/news/1017981.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույում:
«Ունեցել ենք հիվանդներ, այս փուլում, եթե չեմ սխալվում, որևէ հիվանդ պետք է չունենանք: Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են, առողջացել, հիմա աշխատանքի մեջ են»,-ասաց Պապիկյանը:
Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
19:52 08-04-2024
ՏԿԵ փոխնախարարները հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
33847 դիտում
10:58 07-04-2020
Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1015 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը