211652_close_icon
views-count2776 դիտում article-date 12:58 10-06-2020

Արարատի մարզում այս պահի դրությամբ ունենք 17 մահ. Վարակվածների թիվը 1165 է. մարզպետ

Այս պահին Արարատի մարզում ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացել է 474-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հավելեց, որ մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային: «Այսօրվա դրությամբ ունենք ընդհանուր 17 մահ: Նոր կարգավորումներով մեր ամբուլատորիաներն են զբաղվում թեթեւ հիվանդներով, իսկ բարդ դեպքերը բուժ-ում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինֆեկցիոն բուժկենտրոններում: Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, Երկու օր է, որ Վեդիի ԲԿ-ն նույնպես որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում: Արտաշատի ԲԿ-ն թվով 125 հիվանդներով կարող է զբաղվել, իսկ Վեդիի ԲԿ-ն՝ 100-ով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր