211652_close_icon
views-count1309 դիտում article-date 13:58 10-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-ից 10-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի մաքսանենգության և յուրացման կամ վատնման՝ 4-ական, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, ծնողին երեխայից բաժանելու, թմրանյութի իրացման, գույքի ոչնչացման սպառնալիքի ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու` 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և անձի առևանգման փորձի 1-ական դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր