211652_close_icon
views-count847 դիտում article-date 23:58 09-06-2020

Ժոան Գասպար. Ֆիգուն դավաճան էր և դա Պերեսի ստոր գործողությունների արդյունքն էր

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարտը խոսել է Լուիշ Ֆիգոյի սկանդալային տեղափոխության մասին Մադրիդի «Ռեալ», հայտնում է Armsport.am-ը: «Ֆիգուն դավաճան էր: Հենց այն գիշեր, երբ ես ընտրվեցի «Բարսելոնայի» նախագահ, Ֆիգուն զանգահարեց ինձ և ասաց, որ նա ունի երկու տոմս, որոնցից մեկը՝ դեպի Մադրիդ, մյուսը՝ Բարսելոնա: Նա ասաց, որ իր գործակալը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Եթե ​​Ֆիգուն դա չստորագրեր, նա ստիպված կլիներ վճարել մոտ 3 միլիոն եվրո։ Նա ասաց, որ չի թողնի գործակալին տուժել, բայց եթե «Բարսելոնան» վճարի այդ գումարը, նա կմնա: Ես ասացի, որ մենք կվճարենք այդ գումարը: Ֆիգուն խնդրեց բանկային երաշխիքներով փաստաթուղթ վերցնել, բայց գիշեր էր, և ես չէի կարողանա դա անել: Ես նրան երաշխիք տվեցի, որ մենք պարտավորություններ կստանձնենք, բայց նա տեղափոխվեց «Ռեալ»: Դա իմ լավ ընկեր Ֆլորենտինո Պերեսի կեղտոտ և ստոր գործողությունների արդյունքն էր», – մեջբերում է Գասպարտին Sport.es-ը: Հիշեցնենք, որ Ֆիգուն տեղափոխվեց «Բարսելոնայից» «Ռեալ» 2000 թվականին։ Նա «Ռեալի» կազմում խաղացել է 2000-ից 2005 թվականներին

Նմանատիպ նյութեր