211652_close_icon
views-count2306 դիտում article-date 21:04 09-06-2020

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հունիսի 25-ից

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակութային արժեքների սպասարկման կազմակերպության տարածած հաղորդագրությանը: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավելագույն երկար ժամանակով՝ ավելի քան 3 ամսով այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը նորից բաց կլինի հունիսի 25-ից: 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար պարտադիր կլինի դիմակ կրելը»,- նշված է հաղորդագրությունում: Կազմակերպությունը հայտնում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ պայմանավորված, որպեսզի այցելուների ճանապարհները չհատվեն, բարձրացողները կօգտվեն արևելյան, իսկ իջնողները՝ արևմտյան աստիճաններից: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ացնել է 154 հազարից: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 209 մարդ:

Նմանատիպ նյութեր