211652_close_icon
views-count3060 դիտում article-date 19:28 09-06-2020

Հենրիխ Մխիթարյան. Կցանկանայի մի քանի տարի մնալ «Ռոմայում»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով է «Արսենալից» Հռոմ տեղափոխվել, հայտնել է իտալական ակումբում մնալու իր ցանկության մասին: «Իհարկե, ես կցանկանայի «Ռոմայում» մնալ ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլ նաև՝ հետագա մի քանի տարիներին: Սակայն ես դեռ պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ և ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից: Ամեն ինչ կախված է «Արսենալից» և «Ռոմայից», թե արդյոք նրանք համաձայնության կգան տրանսֆերի շուրջ: Այնպես որ ինձ մնում է տքնաջան մարզվել ու սպասել, թե ինչ տեղի կունենա: Իհարկե, եթե չմնամ «Ռոմայում», ապա պիտի վերադառնամ «Արսենալ»: Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքն արագ է փոխվում, այնպես որ պետք է պատրաստ լինես խաղալ, որտեղ էլ գտնվես», ասել է հայ ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր