211652_close_icon
views-count723 դիտում article-date 18:54 09-06-2020

Հունիսի 14-ին կմեկնարկի կանանց շախմատի միջազգային առցանց կայծակնային անդրանիկ մրցաշարը

Հունիսի 14-ին կմեկնարկի կանանց շախմատի միջազգային առցանց կայծակնային անդրանիկ մրցաշարը՝ Djerba Women Online open- ը: Արդեն հայտավորվել են 60 երկրների ավելի քան 300 շախմատիստուհիներ։ Մասնակիցների թվում կլինեն նաև հայաստանցիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը,Աննա Խաչատրյանը,Արմինե Բաբայանը ,Վերոնիկա Խաչատրյանը։ Մրցանակային հիմնադրամը երկու հազար դոլար է։ Հատուկ մրցանակներ են սահմանված արաբական և աֆրիկական երկրների մրցանակակիր շախմատիստուհիների համար։ Նպատակն է այդ երկրներում խթանել շախմատի մասսայականացմանը։

Նմանատիպ նյութեր