Կրթության տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինն կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ: Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանության հետ կապված խնդիրներ:
Կրկնակի ստուգայցից պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն: