211652_close_icon
views-count2467 դիտում article-date 13:44 09-06-2020

ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել

ՀՀ նախագահի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել: «[url=https://armenpress.am/arm/news/1017850.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 1 մլրդ 145 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է 350 մլն դրամի չափով: Փաստացի 1 մլրդ 452 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 96%-ը»,- ասաց Ջանջուղազյանը: Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նմանատիպ նյութեր