211652_close_icon
views-count100515 դիտում article-date 12:29 09-06-2020

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։ Էլեկտրասյան տապալման հետևանքով գյուղը հոսանքարկվել է, սակայն Կիրանց գյուղի գյուղապետի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների օպերատիվ գործողությունների արդյունքում դեպքի վայր բերվեց հատուկ տեխնիկա, նոր բետոնե էլեկտրասյուն և էլեկտրացանցերի ներկայացուցիչները ժամերի ընթացքում կարգավորեցին խնդիրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր