211652_close_icon
views-count6445 դիտում article-date 11:04 09-06-2020

1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 350 դեպք, կա 8 մահ, ապաքինվել է 352-ը

Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 71407 (մեկ օրում արվել է 1407 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 8933 անձ (պակասել է 10-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 4451 անձ` վերջին մեկ օրում 352 անձ: Ընդհանուր առմամբ, 217 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

Նմանատիպ նյութեր