211652_close_icon
views-count4882 դիտում article-date 22:47 08-06-2020

Նեյմարը վիրավորել է իր մոր սիրեկանին՝ նրան համասեռամոլ անվանելով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիճել է իր մայրիկի սիրեկանի՝ Տյագո Ռամոսի հետ, հայտնում է [url=https://armsport.am/2020/06/08/%d5%b6%d5%a5%d5%b5%d5%b4%d5%a1%d6%80%d5%a8-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d6%80-%d5%b4%d5%b8%d6%80-%d5%bd%d5%ab%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab%d5%ab%d5%b6%d5%9d-%d5%b6/]Armsport.am[/url]-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն իմացել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ձեռք կտրվածքով: Նեյմարը պարզել է, որ նա վնասվածք է ստացել իր մայրիկի՝ Նադին Գոնսալվեսի հետ վեճի արդյունքում: Իմանալով այդ մասին՝ բրազիլացին Ռամոսին «համասեռամոլ» է անվանել՝ չնայած վերջինս բացահայտ բիսեքսուալ (երկսեռ) է: Նեյմարի մայրը որդուն ասել է, որ նա վնասվածք է ստացել աստիճաններից վայր ընկնելու պատճառով, բայց ֆուտբոլիստը նրան չի հավատացել: 2019 թվականի հոկտեմբերին Իսպանիայում Տյագո Ռամոսը մեղադրվել է իր 44-ամյա նախկին սիրելիի վրա հարձակվելու մեջ, որը 8 ամիս հանդիպել է կիբերմարզիկի հետ: Կնոջ խոսքով, նրանք բազմիցս կոնֆլիկտ են ունեցել, քանի որ 22-ամյա Ռամոսը շատ խանդոտ է:

Նմանատիպ նյութեր