211652_close_icon
views-count3601 դիտում article-date 21:47 08-06-2020

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Վարչապետ, Համաձայն քաղաքակիրթ աշխարհի երկրներում ընդունված էթիկայի կանոնների՝ վարչապետին դիմելիս պարտադիր կերպով օգտագործվում է «հարգարժան» բառը՝ որպես պետության խորհրդանիշի՝ ընդգծելով պետության արժանապատվությունը։ Սակայն, Ձեր դեպքում կշեղվեմ այդ կանոնից․․․ Պետության նման կարևորագույն պաշտոնում Ձեր երկամյա իմիտացիոն-մանիպուլյացիոն գործունեությունը և պետության կառավարման տարբեր ճյուղերում գործող Ձեր «համախոհների» ճնշող մեծամասնության մտահոգության «եռանդուն ցուցադրությունը»՝ պետության քաղաքացիների ճակատագրի նկատմամբ, ցույց են տալիս, որ Դուք և Ձեր «համախոհները» ի վիճակի չեք կառավարել պետությունը ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ վտանգված է նրա պետականությունն ու բնակչության անվտանգությունը։ Ձեր բարոյականության, կուլտուրայի և գիտելիքների իմացության մակարդակը չի հասել այն աստիճանի, որ կարելի կլինի Ձեզ վստահել պետության և ժողովրդի ճակատագիրը: Դուք և Ձեր «թիմը» նեղ գավառական մոտեցում եք ցուցաբերում բնական աղետների, պետության ներքին և արտաքին քաղաքականության և սոցիալ-տնտեսական ընթացիկ ու հետագա իրավիճակների լուծման ուղղությամբ։ Ձեր կյանքի նպատակն է՝ փնտրել «մեղավորների» և նրանց վրա բարդել պետության Ձեր «ապաշնորհ» կառավարման ողջ պատասխանատվությունը։ Ձեր պատկերացմամբ, «ժողովրդավարությունը» պետության միանձնյա տոտալ կառավարումն է, երբ պետության մյուս բոլոր անդամները (նույնիսկ Ձեր «թիմակիցների» անձնական շրջապատը) ի սկզբանե կրում են «նախնական» մեղք և պատասխանատվություն Ձեր առջև՝ ըստ սահմանման։ Այս նամակում չարժե նշել Ձեր բոլոր, մեղմ ասած, «արտասովոր դիպվածները», որոնց համար հուսով եմ պատասխան եք տալու դատարանի առջև։ Հավատացե՛ք, այդպես էլ լինելու է․․․ Այժմ պետք է մտածել այն մասին, թե ինչպես հակազդել կորոնավիրուսի անկառավարելի տարածման մահաբեր վտանգին: Միգուցե Դուք և Ձեր «մասնագետները» բարեհաճեք իջնել «երկնքից» և շտապ կարգով ուսումնասիրեք այդ չարիքի դեմ պայքարի, թեկուզև, հարևան Վրաստանի փորձը։ Խորհե՛ք․․․ [b]Լևոն Ներսիսյան Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն[/b]

Նմանատիպ նյութեր