211652_close_icon
views-count14395 դիտում article-date 20:59 08-06-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. 22-ամյա վարորդը 06-ով կողաշրջվել ու բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հրաչ Հ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցի վերջնամաում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել ու բախվել է ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրաչ Հ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Թ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությյան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր