211652_close_icon
views-count723 դիտում article-date 20:42 08-06-2020

Մբապեն աշխարհի ամենաթանկ խաղացողն է. Մեսին՝ 21-րդն է

Մարզական հետազոտությունների միջազգային CIES Football օբսերվատորին հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը: Ամենաթանկ խաղացողը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: Թոփ 10 ամենաթանկ խաղացողների ցանկը. 1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 259 միլիոն եվրո: 2. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 194 միլիոն եվրո 3. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ») – 179 միլիոն եվրո 4. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 171 միլիոն եվրո 5. Մարկուս Ռեշֆորդ (ՄՅՈւ) – 152 միլիոն եվրո 6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 144 միլիոն եվրո 7. Սադիո Մանե («Լիվերպուլ») – 139 միլիոն եվրո 8. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 136 միլիոն եվրո 9. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 133 միլիոն եվրո 10. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 118 միլիոն եվրո «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 21-րդն է ցուցակում, ում տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է 70-րդ տեղը․ նրա տրանսֆերային արժեքը CIES-ը գնահատում է 62 մլն եվրո։

Նմանատիպ նյութեր