211652_close_icon
views-count3515 դիտում article-date 19:39 08-06-2020

Պապիկյանը պնդում է՝ Ծառուկյանը եթե տողատակեր ունի, հիասթափվելու է. «Փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը եւ արդյոք նրանք օրինական են». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/06/08/1116361/?fbclid=IwAR2mjIlRW1jWn8vRR0pKMSIsBo8Ew2o0R7atNmbqp_k9bc0ypwQnH2t_PrI]Aravot.am[/url]-ը գրում է. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, ասաց. «Առողջ ընդդիմության գոյությունը յուրաքանչյուր կառավարության որակյալ աշխատանքի գրավական կարող է լինել: Եթե կա իշխանություն, նորմալ է, որ պետք է լինի նաեւ ընդդիմություն: Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում, կամ ինչ ակնկալիքներ ունի, դա իրենց խնդիրն է: ԲՀԿ-ն, եթե կառավարություն ձեւավորի, այն ժամանակ կխոսի կառավարության հարյուր տոկոս հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չի»: Դիտարկմանը՝ նա զրոյական է գնահատում ձեր գործունեությունը, երբ ասում է, որ 100 տոկոսով պետք է փոխել՝ Պապիկյանն արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանը նման հայտով է հանդես գալիս ու գործող կառավարության անվստահության հայտ է ներկայացնում ըստ էության, բայց դա չի ենթադրում, որ իրականություն է դա: Դա ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի խնդիրն է: ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»: Թե ի՞նչ տողատակ կա Ծառուկյանի հայտարարության մեջ՝ Պապիկյանն ասաց. «Չեմ ուզում խոսել տողատակերի մասին: Եթե տողատակեր կան, ապա կարող եմ ասել, որ դա հիասթափեցնող է լինելու թե՛ իր, թե՛ իրեն սպասող, արդեն տարբեր անկյուններում արձագանքողների համար»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/06/08/1116361/?fbclid=IwAR2mjIlRW1jWn8vRR0pKMSIsBo8Ew2o0R7atNmbqp_k9bc0ypwQnH2t_PrI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր