211652_close_icon
views-count16083 դիտում article-date 18:00 08-06-2020

Որդու հարսանիքը բուն պատճառը չէ. ինչու հեռացավ Արտակ Դավթյանը. ուշագրավ մանրամասներ. ArmLur.am

[url=https://armlur.am/1009782/?fbclid=IwAR0QqeDLc2YyE2Sq8kFckUHe9dw1_myT6S_9O9t4w4An747GgZ8z-DAmdiY]ArmLur.am[/url]-ը տեղեկացավ, որ ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երեկվանից բուռն քննարկվում է նրա որդու հարսանիքի մասին տեղեկությունը, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել էր, թե քննարկումներ է տեղի ունենալու և արդյունքների մասին կհայտնեն: Նա ազատման դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է, սակայն պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, ինտրիգը նաև այլ բանում է կայանում: Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությանը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել: Հավելենք, որ երեկ, չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին, որդու հարսանիքը բազմամարդ է եղել։ Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Նմանատիպ նյութեր