211652_close_icon
views-count839 դիտում article-date 17:58 08-06-2020

Նախագահը հաստատել է նոր նշանակումները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, հրամանագրեր է ստորագրել ՀՀ Ազգային անվտանգության (ԱԱԾ), Զինված ուժերի Գլխավոր շտաբի եւ Ոստիկանության ղեկավարներին պաշտոններից ազատելու եւ նոր նշանակումներ կատարելու մասին: Նախագահի հրամանագրերի համաձայն, Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ արձակվել ծառայությունից: ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է Արգիշտի Քյարամյանը: Արման Սարգսյանն ազատվել Ոստիկանության պետի պաշտոնից: Այս պաշտոնում է նշանակվել Վահե Ղազարյանը: Արտակ Դավթյանն ազատվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: ԳՇ պետի պաշտոնում է նշանակվել Օնիկ Գասպարյանը՝ 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր