211652_close_icon
views-count698 դիտում article-date 14:24 08-06-2020

Կասեցումներ եւ ստուգայցեր` նաեւ հանգստյան օրերին. ՍԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Թեեւ վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։ Զգուշության եւ զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին եւ ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսավարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։ Պարետի որոշմամբ` այսօր եւս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առեւտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ եւ այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։ ՀՀ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես այս դեպքում եւս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Միաժամանակ, հիշեցնում ենք՝ պարետի սահմանած կանոններին կարելի է ծանոթանալ [url=https://www.gov.am/files/docs/4086.pdf]հղումով[/url]։

Նմանատիպ նյութեր