211652_close_icon
views-count474 դիտում article-date 12:39 08-06-2020

«Ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները»․ ԶՈՒ ԳՇ պետը պարզաբանում է տարածել իր որդու հարսանյաց արարողության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ․ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարզաբանումը․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Նմանատիպ նյութեր