211652_close_icon
views-count55858 դիտում article-date 11:20 08-06-2020

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողեր պատրաստող, պահող, իրացնող և մի շարք յուրացումներ կատարող 20-ամյա երիտասարդին և ապացուցել են, թե ում օրն է 40 օր. նրա «զոհերի» մեջ են մի շարք մենեջերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 1 թաղամասից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Օրբելի փողոցում հաշվառված, 20-ամյա Վաչագան Սողոմոնյանին, ով այս տարվա մայիսի 26-ից Արաբկիրի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները մի քանի հասցեներ դարանակալումներ են կատարել, մինչև հայտնաբերել են նրան, այնուհետև Երևանում նրա կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակության վայրից՝ Տիգրան Մեծի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ մոտ 9 հատ, ինչպես նաև դրամ պատրաստելու տպիչ սարք։ Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ Վ. Սողոմոնյանը ոչ միայն նման արարք է կատարել, այլ նաև մի շարք յուրացումներ և գույքի դիտավորյալ վնասումներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ յուրացումների թիվն անցնում է մի քանիսը, և նա նաև կարողացել է հմտորեն խաբել հանրապետությունում գործող մի քանի ընկերությունների մենեջերների։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրի 202 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կտերի մեղադրանքով, և հարուցված քրեական գործի շրջանակում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արաբկիրի ոստիկանությունում հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նրա կողմից նմանատիպ բազմաթիվ յուրացումներ բացահայտվեն։ [b]Կալանավորված 20-ամյա Վաչագան Սողոմոնյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0952713001591601533631435.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր