211652_close_icon
views-count23222 դիտում article-date 21:09 07-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և բաժնի պետի տեղակալ Քիլիմջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը։ Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել այդ քաղաքացուն, ով 20-25 տարեկան տղա է, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր