211652_close_icon
views-count17699 դիտում article-date 20:03 07-06-2020

Երևանում գործադիր տնօրենը Nissan-ով բախվել է անհատ ձեռներեցի Mitsubishi-ին. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Գորիսի բնակիչ, 25-ամյա Արմո Ամարյանը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 180/30 հասցեի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 01 QՏ 099 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 40-ամյա Հայարփի Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի 21 ՏԼ 055 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Քալանթարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 4-ամյա Վահան Ս.-ն՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Ամարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանգույց» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Վիրավորները մայր ու որդի են, իսկ Հ. Քալանթարյանը անհատ ձեռներեց է: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր