211652_close_icon
views-count738 դիտում article-date 16:52 07-06-2020

Փրկարարները շանը դուրս են բերել 4 մետր խորությամբ փոսից և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 6-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելոցի մոտակայքում շունն ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը․դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել փոսից և տեղափոխել անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր