211652_close_icon
views-count6603 դիտում article-date 13:30 07-06-2020

Վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ. կորոնավիրուսի թեստավորում իրականացնող լաբորատորիայում այսօր ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ են անցկացվելու. Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հարգելի քաղաքացիներ, լրագրողներ Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր