211652_close_icon
views-count23699 դիտում article-date 23:38 06-06-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «Եվրոթերմ» ՓԲԸ-ի 71-ամյա տնօրենի Cadillac-ն ու 36-ամյա վարորդի BMW-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 71-ամյա Էդիկ Ղազարյանի վարած Cadillac Escalade մակնիշի 900 ՍԼ 01 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Սևակ Թամոյանի վարած BMW-320 մակնիշի 35 CQ 582 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Արմավիր մարզի բնակիչներ, 64-ամյա Ա. Հ-ն ու 26-ամյա Մ.Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արնավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Cadillac-ի վարորդ Է. Ղազարյանը հայտնել է, որ ինքը «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրենն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր