211652_close_icon
views-count13514 դիտում article-date 21:23 06-06-2020

Միքայել Մինասյան. Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը: Հերթական տեսանյութը Միքայել Մինասյանը վերնագրել է այսպես. «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»: Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը: Պարզաբանելով, թե ինչու էր դա պետք Ալիևին, Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանի նախկին իշխանությունները պահանջում էին տեղադրել տեխնիկական միջոցներ, որով պարզ կդառնար, թե որ կողմն է խախտում հրադադարն ու հասցեական մեղադրանքներ հնչեցնել: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր