211652_close_icon
views-count6616 դիտում article-date 19:25 06-06-2020

Ծառուկյանն ասաց այն, ինչը բոլորի համար պարզ է. քաղտեխնոլոգ. News.am

Ծառուկյանն ասաց այն, ինչը բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր բնագավառներում, հատկապես հավարակի դեմ այս պայքարը դա ակնառու դարձրեց: Այս մասին [url=https://news.am/arm/news/583547.html?fbclid=IwAR0yEYwn6ub1rRwJFaAXNU4733Su6bZyV62aPhg2qVvO-h4-WazjvgQO6sE]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա նշեց մի քանի խոստումներ, որոնք իշխանությունը խոստացել էր, սակայն չէր կատարել: «Իշխանությունները նշում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում Հայաստանում միլիարդների հասնող ներդրումներ պետք է գան, սակայն խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո մենք չտեսանք այդ միլիրադավոր ներդրումները, որոնք որ պիտի գային Հայաստան: Նշում էին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով ներգաղթ լինելու, սակայն մենք չտեսանք, որ որեւիցե մեկը գար Հայաստան: Նշում էին,որ բյուջեն պետք է մեկ միլիարդով ավելանա, սակայն ոչ մի բանով էլ չավելացավ: Նշում էին, որ հին կոռուպցիոներները պետք է նստեն, սակայն ոչ մի կոռուպցիոներ էլ չի նստում, իսկ հետ բերած գումարներն էլ ասում են 10 միլիոն, որի մի մասը վարչապետը տվել է իր պաշտոնյաներին որպես պարգեւավճար»: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/583547.html?fbclid=IwAR0yEYwn6ub1rRwJFaAXNU4733Su6bZyV62aPhg2qVvO-h4-WazjvgQO6sE]News.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր