211652_close_icon
views-count1077 դիտում article-date 20:30 06-06-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը մեծապես արժեւորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկամական կապերը եւ շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։ Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին Շվեդիայի շարունակական աջակցության, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը սատարելու համար։ Լիահույս ենք, որ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա հիմնված արժեհամակարգը եւ փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն առավել ակտիվ ու հագեցած երկկողմ օրակարգ ձեւավորելու համար»։

Նմանատիպ նյութեր