211652_close_icon
views-count5704 դիտում article-date 17:51 06-06-2020

Հրաչյա Հակոբյան. Մենք պայքարում ենք համավարակի դեմ, իսկ որոշ փսևդո ընդդիմադիրներ ոտի տակ են ընկնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Չեմ ուզում մենկանաբել Գագիկ Ծառուկյանի եւ մնացած փսեւդո ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների այս օրերին արվող հայտարարությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/583531.html?fbclid=IwAR1fqJM8uFBPO_B-6ogay88KRtzOw4kiRWJ6vMjuE1aT9ThJLVzw3rT_wDo]News.am[/url]-ը: «Որովհետեւ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը՝ նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ մինչեւ դավաճաններ, որովհետեւ նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս այս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ կռիվ տալուց նաեւ մեր ոտի տակ են ընկնում որոշ փսեւդո ընդդիմադիրներ: Մենք ստիպված ենք մեր ճանապարհին նրանց այս ու այն կողմ անել, որ չխանգարեն, որ մենք մեր գործն անենք: Մաքրում ենք ճանապարհը, որ մենք մեր գործը շարունակենք անել: Այս ծանր իրավիճակում շարունակենք պայքարել վիրուսի դեմ, այլ ոչ թե նրանց, դեմ, որ մանր-մունր գալիս ոտի տակ են ընկնում»,-ասաց նա: Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը չի, որ նրանց բնորոշում է որպես փսեւդո ընդդիմություն. «Դա մեր հանրության կարծիքն է եւ մեր հանրությունը շատ լավ գիտի, թե ինչի համար է այս ամենն արվում: Ընդամենը իրենց միլիոնները պահելու, ապօրինի ճանապարհով ձեռք բերած գույքը պահելու համար»: Հարցին, թե արդյոք դրանից հետեւում է, որ կլինեն նոր քրեական գործեր, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Կարող է կան, մենք չգիտենք, չի հանրայնացվել»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր