211652_close_icon
views-count138327 դիտում article-date 16:26 06-06-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ գտնվող տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետային արկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ գտնվող տներից մեկի բակում պայթուցիկ է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գուրգեն Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ՝ կորոզիայի ենթարկված վիճակում: Սակրավորները արկը տեղափոխել են անվտանգ տարածք: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննիչ Տիգրան Պրուտյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր