567 դիտում
16:52 06-06-2020
Հունիսի 6․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։
Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
15:40 05-06-2020
Հունիսի 5․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
602 դիտում
13:29 08-06-2020
Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
831 դիտում
15:48 10-06-2020
Հունիսի 10. Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
Այս բաժնից
352 դիտում
16:29 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
1397 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում
421 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա