211652_close_icon
views-count4005 դիտում article-date 15:28 06-06-2020

Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի Ձորագյուղից. Մեկը թաղման է գնացել. Փաշինյան

Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր