211652_close_icon
views-count717 դիտում article-date 14:03 06-06-2020

Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու լուրը. «Հայտնում ենք, որ հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ», չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Եսայան եղբայրները հոդվածում նշված որևէ հարցով երբևիցե չեն հրավիրվել ԱԱԾ։ Որևէ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել կամ գրել»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր