211652_close_icon
views-count4047 դիտում article-date 13:09 06-06-2020

ՊԵԿ նորանշանակ նախագահը չի ծառայել. armlur.am

[url=https://armlur.am/1009328/?fbclid=IwAR1r7jiEosDiB_eLZV8zl1_cRdWhmyGFOa3dkY71d0li3cXEtHPiONairGw]ArmLur.am[/url]-ը շարունակում է տվյալներ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մասին։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ նորանշանակ նախագահը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։ Ամեն դեպքում, նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ գրված չէ ծառայելու մասին։ Կենսագրության համաձայն, նա 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, ապա 2004-2006թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։ Արդեն 2006 թվականից հետո նրա երեք տարվա կենսագրական տվյալները բացակայում են և նշվում է, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականից։ [img]https://st0.shamshyan.com/editor/0100525001591434565230261.png[/img]

Նմանատիպ նյութեր