211652_close_icon
views-count5414 դիտում article-date 12:49 06-06-2020

Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի՝ տնտեսական ու սոցիալական հետևանքներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով քաղաքացիներին հերթական անգամ հորդորեց հետևել անվտանգության կանոններին, որպեսզի նվազեցվի վարակվելու հավանականությունը։ «Երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին: Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: Մեր առողջապահական համակարգի հզորությունը մեծացել է, շարունակում է մեծանա, սակայն, եթե ծանր դեպքերը շատանան, ապա հիվանդանոցներում տեղ չի լինի: Նման դեպքերում մենք ստիպված ենք լինելու վերադառանալ տոտալ լոքդաունի, կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր