211652_close_icon
views-count660 դիտում article-date 23:27 05-06-2020

Երևանի 2 մանկապարտեզի գործունեություն արգելվել է

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 5-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․ «1. 7 օրով արգելել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի «Երեւանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։ 2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երեւանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: 3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Նմանատիպ նյութեր