8737 դիտում
22:28 05-06-2020
Հայկ Մարությանի օրոք Մարգարյան փողոցի մայթերից մեկում` հետիոտնային անցման վրա 2 կրպակ է տեղադրվել, մեկը՝ վերջերս. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/05/khazhakyan/3309091?fbclid=IwAR0v52tAceEf3p6cIJ8FqxV0NR-IMQrn_OogBeizGJr1WEK1g05me6r3OzU]Tert.am-[/url]ը գրում է. Եթե հիշում եք, 2018 թվականին Հայաստանում տեղի ուենցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը, Հայկ Մարությանը ընտրվեց քաղաքապետ և մեզ բոլորիս խոստացավ նոր Երևան՝ զերծ հին խնդիրներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղի եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով այդ պահին գտնվում էր Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում։
«Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս՝ ինչ է եղել Մրությանի օրոք: Մայթով քայլում ես, մեկ էլ պարզվում է՝ անմիջապես մայթի վրա մի հատ բուտկա է հայտնվել: Սա հայտնվել է Մարությանի օրոք, իսկ բառացիորեն օրեր առաջ այստեղ բերել, երկրորդ կրպակն են դրել: Մարդիկ կան՝ աչքեր չունեն և չեն տեսնում, որ սա հետիոտնային անցման վրա է»,- նշեց նա:
«Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ՝ հետիոտնային անցումն անցում ես, հո՛պ բուտկա, ի՞նչ բուտկա է, Մարությանի օրոք, այս մի քանի օրը տեղադրված բուտկա»,- ասաց Խաժակյանը և հավելեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հանձնարարակի համաձայն կրպակը պետք է ապամոնտաժվեր, սակայն ապամոնտաժում չի եղել, պահպանվել է, կողքն էլ ավելացվել է մյուս կրպակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
14:27 13-01-2021
Հայկ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ է հատկացվում գազելներին «պլյոնկա» փակցնելու համար․ Դավիթ Խաժակյան
Այս բաժնից
571 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1168 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով