211652_close_icon
views-count10178 դիտում article-date 21:00 05-06-2020

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

ՀՀ վարչապետը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։ Նշենք, որ Հովհաննիսյանը մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019–ի հուլիսի 1-ին։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել երեկ` հունիսի 4-ին։

Նմանատիպ նյութեր