211652_close_icon
views-count4048 դիտում article-date 17:32 05-06-2020

ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: «2018թ. ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- ասաց Մարտիրոսյանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ձերբակալությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել: Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նմանատիպ նյութեր