211652_close_icon
views-count869 դիտում article-date 16:44 05-06-2020

Այս տարի լրանում է Մոսկվայի օլիմպիական խաղերի անցկացման 40 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի լրանում է մոսկովյան օլիմպիական ամառային 22-րդ խաղերի անցկացման 40 տարին։ ՌԴ ԱՕԿ –ը հոբելյանին նվիրված տոնական միջոցառումների էր նախապատրաստվում։ Ծրագրվում էր գեղեցիկ, լայնամասշտաբ միջոցառում։ Հրավիրվելու էին հյուրեր, միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներ, միջազգային ֆեդերացիաների ղեկավարներ և մոսկովյան խաղերի մրցանակակիրներ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով << Լուժնիկիում >> նշանակված հանդիսությունը չեղարկվել է և կանցկացվի առցանց տարբերակով։ Կազմակերպիչները հաշվի են առել այն հանգամանքը, որ հուլիս-օգոստոս ամիսներին դժվար թե թույլատրվի լայնածավալ զանգվածային միջոցառումներ անցկացնել։ << Մոսկվա -80 >> -նն անցկացվել է ԽՍՀՄ մայրաքաղաքում ՝ հուլիսի 19-ից օգոստոսի 8-ը։ Մոսկովյան մարզահանդեսում, ԽՍՀՄ հավաքականների կազմերում, հայաստանցի մարզիկներից չեմպիոն են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, փոխչեմպիոն ՝ սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը / արծաթ և բրոնզ /, ջրացատկորդ Սիրվարդ էմիրզյանը և երրորդ մրցանակակիր՝ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանն ու մականորդ Սոս Հայրապետյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր