211652_close_icon
views-count46861 դիտում article-date 19:32 04-06-2020

Ավտովթար Երևանում. «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. մինչ «գաի» ժամանումը, Range Rover-ի վրայից համարանիշները հանել էին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են Range Rover մակնիշի 07 RX 001 համարանիշի և Mercedes C220 մակնիշի 34 ZC 719 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, Range Rover-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն Վ. Գաբրիելյանի միջամտության արդյունքում համարանիշները տեղադրվեցին ավտոմեքենայի վրա: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր