11895 դիտում
18:00 04-06-2020
Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար:
«Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ, որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար: Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցրեց ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:
«Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով: Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3571 դիտում
16:59 15-04-2020
Հայ գիտնականները մշակել են «Բիօքսիլ-2» մատչելի ախտահանիչը
3525 դիտում
14:49 11-03-2020
Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո