211652_close_icon
views-count575 դիտում article-date 17:16 04-06-2020

Մեկնարկել են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների ուսանելու առցանց դասընթացները

Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները: Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝ • Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future), • Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world), • Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn), • Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model), • Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes), • Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales), • Երբ և ինչպես հիմնադրելընկերությունը (How and when to incorporate your company), • Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising), • Ամենը առաջնորդության մասին և ինչպես բացահայտել թույլ կողմերը(Become a leader and identify your blind spots), • Ինչպես ձևավորել լավագույն թիմեր (Let’s build great teams) • Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու համար(Construct the perfect business pitch), • Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation): Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթների չեղարկման պատճառովև Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանցձևաչափով: Հետագայում՝ չվերթների վերականգնվելուց անմիջապես հետոմասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝ հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով: Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։ Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհներըը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։

Նմանատիպ նյութեր